ԱՀ նախագահ Արայիկ Հարություննյանը գիշերը մարտական հերթապահություն է իրականցրել դիրքերում

ԱՀ նախագահ Արայիկ Հարություննյանը գիշերը մարտական հերթապահություն է իրականցրել դիրքերում

679

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի ամենաբարձր մարտական դիրք՝ Գոմշասար (բարձրությունը՝ 3,724 մ):

«Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին: Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից: Այցի մանրամասները կհրապարակվեն շուտով: Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում: Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,- գրել է մամուլի խոսնակը:

Կիսվել