Հռոմի պապը երկխոսության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին

Հռոմի պապը երկխոսության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին

738

Vaticannews.va տեղեկանում ենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի երկարաժամկետ լուծումը։

«Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական լարվածության բարձրացմանը»,-Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ժամանակ հայտարարել է հովվապետը։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների ընտանիքների համար։ Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ «երկխոսության և կողմերի բարի կամքի միջոցով կարելի է կայացնել երկարատև խաղաղ որոշում՝ ի շահ այդ ժողովուրդների»։

Կիսվել