Այս բախումները մեր զինվորներին տվեցին փայլուն հաղթանակ. գրանցվեց համաժողովրդական համախմբման աճ. Արծրուն...

Այս բախումները մեր զինվորներին տվեցին փայլուն հաղթանակ. գրանցվեց համաժողովրդական համախմբման աճ. Արծրուն Հովհաննիսյան

668

Ճգնաժամային կառավարման կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա բրիֆինգի ժամանակ սահմանային բախումներն ամփոփելով՝ նշեց, որ այս բախումները առաջին հերթին մեր զինվորներին տվեցին փայլուն հաղթանակ, որն ամենակարևորն է։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս օրերին ընդհանուր առմամբ աճ և բարձրացում գրանցեցինք մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական և զինվորական կառավարման համակարգի աշխատանքի հղկվածության, կայացման, զարգացման գործում։
«Չնայած ցավալի կորուստների, չնայած նյութական ավերածությունների՝ մեր հոգին, մեր կամքը, մեր վճռականությունն ավելի ամրապնդվեց»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել