Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին.
«Մենք հայ համայնքի կողքին ենք՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի քաղաքացիական Ատոմային էլեկտրակայանին հարվածելու իր սադրիչ ու վտանգավոր սպառնալիքներին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին։ Երկխոսությունը և դիվանագիտությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության տանող միակ ուղին են»,- շեշտել է Էրիկ Գարսեթին: