Մենք պետք է զսպենք մարդու իրավունքներին սպառնացող ավտոկրատ պետություններին. Ֆրենկ Փալոուն

Մենք պետք է զսպենք մարդու իրավունքներին սպառնացող ավտոկրատ պետություններին. Ֆրենկ Փալոուն

664

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է ռազմական օգնության հատկացումների մասին օրենսդրական փոփոխությունները, որոնք ներառում են Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի առաջարկը։ Ըստ նրա՝ այս փոփոխությունները հիմք են հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն։ Փալոունի առաջարկությանն իր աջակցություն է հայտնել կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ ասելով, որ միանում է փոփոխությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի զորամիավորումների իրականացրած մարդու իրավունքների խախտումներին:
Այս կապակցությամբ Փալոունն իր թվիթերյան էջում գրել է.
«Այս փոփոխությունը կարևոր է, քանի որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը՝ Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի բախված հարձակողական գործողություններով: Մենք չպետք է օգնենք : Մենք պետք է զսպենք անխոհեմ, մարդու իրավունքներին սպառնացող, ավտոկրատ պետություններին»,- ասել է Ֆրենկ Փալոունը:

Կիսվել