Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք. Նիկոլ Փաշինյան

416

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել՝ կորոնավիրուսի դեմ ընթացիկ պայքարի վերաբերյալ. «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը: Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետևել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար ախտահանեք ձեռքերը»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել