Հակառակորդը նոր հարձակում է նախաձեռնել. կորուստներ և ծուղակում մնացած զինծառայողներ ունի. Շուշան...

Հակառակորդը նոր հարձակում է նախաձեռնել. կորուստներ և ծուղակում մնացած զինծառայողներ ունի. Շուշան Ստեփանյան

888

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը:

«Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի»:

Կիսվել