Երեկ՝ հուլիսի 21-ին, Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների: Բողոքի ցույցը մեկնարկել է Ադրբեջանի հյուպատոսարանի առջև, որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով: Բողոքի ցույցին մասնակցել է նաև երգիչ Անդրեն, ով Ադրբեջանի հյուպատոսության մոտ «Սարի աղջիկ» երգն է երգել:
Ակցիայի ժամանակ բախում է եղել մի քանի տասնյակ ադրբեջանցիների հետ, որոնք տարածքը լքելիս ագրեսիա են ցուցաբերել հայ աղջիկների նկատմամբ: Հայերի արձագանքը համարժեք է եղել. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրենց դրոշը հատակին, մի քանիսն էլ մարմնական վնասվածքներ են ստացել: