Գիտությունն ու արվեստը միավորող աշխարհահռչակ STARMUS փառատոնը գալիս է Հայաստան

Գիտությունն ու արվեստը միավորող աշխարհահռչակ STARMUS փառատոնը գալիս է Հայաստան

539

Գիտության եւ արվեստի աշխարհահռչակ STARMUS փառատոնը 2021թ․ սեպտեմբերի 6-ից 13-ը Երեւանում կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների եւ տիեզերագնացների:

Կազմակերպիչներն այսօր կայացած առցանց միջոցառման ընթացքում պաշտոնապես հայտարարել են փառատոնը Հայաստանում անցկացնելու մասին՝ նշելով, որ STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին՝ խորհրդային MARS 3-ից եւ ամերիկյան MARINER 9-ից մինչեւ NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի պլաններ։

Փառատոնի համահիմնադիր, տնօրեն եւ Խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանն ասել է, որ «STARMUS VI-ը կլինի մարդկության ապագայի մասին փառատոն, որը կքննարկի՝ ինչո՞ւ է կարեւոր Մարս մոլորակը եւ գիտության ու տեխնոլոգիաների ի՞նչ զարգացման կբերի դրա ուսումնասիրությունը»։

Մարս մոլորակի հետազոտության վերջին արդյունքները մեզ կհասնեն հենց փառատոնի ժամանակ, ինչը շատ հետաքրքիր երեւույթ է։ Մարսի տարվա մեջ ենք գտնվելու, վստահ եմ, որ չափազանց հետաքրքիր փառատոն կունենանք՝ նվիրված դեպի Կարմիր Մոլորակ Խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին։ Վստահ ենք, որ հաջորդ 10-ամյակը նվիրված է լինելու Մարս մոլորակի լուրջ հետազոտություններին, եւ դրանք իրենց մեջ ներառում են տարբեր բնագավառներ՝ բիոքիմիա, աստղաֆիզիկա, երկրաբանություն եւ այլն» 6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների եւ տիեզերագնացների՝ կիսվելու բեկումնային բացահայտումներով, անդրադառնալու հրատապ հարցերի եւ ոգեշնչելու նոր սերնդի գիտնականներին ու հետազոտողներին։

Կիսվել