«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը դեռևս լարված է մնում, սակայն տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ կարող ենք զգուշավոր գնահատական տալ և ասել, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են:
Ըստ Փաշինյանի՝ տնտեսական օրակարգի քննարկմանը անցնելու համար կարևոր է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես վերահսկելը: