Նախ ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել են հակառակ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու վերաբերյալ կոչին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի ղեկավարի հետ: Ավելի ուշ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է հեռախոսազրույց ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ: Դրան մասնակցել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նախարար Մնացականյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին: Կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Հայաստանի ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:
տուն Հոդված ՄԱԿ-ի և ԵՄ ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և...