Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքանան անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների․« Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները իր դեմ ուղղված ագրեսիայի վերաբերյալ պարզապես անհեթեթ են։ Հակառակորդի բոլոր հարձակումները վճռականորեն ետ մղվեցին, և հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ հօդս է ցնդել ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան․ «Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում ենք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով։ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը։ Կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, հայոց բանակը ցուցաբերեցին ոչ միայն բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ, ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին»,-նշել է վարչապետը։

Կիսվել