Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. Շուշան Ստեփանյան

Սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. Շուշան Ստեփանյան

598

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյաննն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է սահմանին տիրող իրավիճակի մասին.

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց»:

Կիսվել