ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու...

ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը

556

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը: Այս կապակցությամբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում»: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց: Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են: Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար: Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,- գրել է միջազգայնագետը։

https://www.facebook.com/sargsyansuren/posts/10158635859375421

Կիսվել