86 տարի անց կայացել է առաջին նամազը քրիստոնեական Սուրբ Սոֆիայի տաճարում

86 տարի անց կայացել է առաջին նամազը քրիստոնեական Սուրբ Սոֆիայի տաճարում

485

Այսօր մզկիթի վերածվելուց հետո Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին անգամ նամազ է կատարվել, որին ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նամազի արարողությունը ցուցադրվել է ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը չեղարկել էր 1934թ.-ի թուրքական կառավարության որոշումը, ըստ որի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել, և որոշել էր, որ այսուհետ տաճարը պետք է դառնա մզկիթ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանն իրենց մտահոգությունն էին հայտնել ԱՄՆ պետքարտուղարը, ուղղափառ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները՝ կոչ անելով Թուրքիային զերծ մնալ ժողովուրդների կրոնական համերաշխությունը խաթարող քայլերից: Հայոց եկեղեցին ևս դատապարտել էր տաճարը մզկիթի վերածելու որոշումը: Արձագանքել էր նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հայտնելով իր մտահոգությունը:  

https://www.facebook.com/euronews/videos/3674457885900932
Կիսվել