Վինսենթ վան Գոգի՝ Ամստերդամում գտնվող թանգարանը արևածաղիկներով զարդարելու որոշում կայացվել է 2015-ին՝ ի նշանավորումն արևածաղիկների շարքերի, որով հայտնի դարձավ նկարիչը: Դրա առիթով որոշում կայացվեց թանգարանի շուրջ ուղիղ 125 հզ արևածաղիկ ցանել: Երբ աճեցին արևածաղիկները, թանգարանի հենց դիմաց մարդկանց առջև ամբողջությամբ դեղին ծաղկագլխիկներով մեծ տեսարան էր բացվում՝ ծաղկային մեծ լաբիրինթոսով: Հայտնի է, որ «Արևածաղիկներ» ընդհանուր խորագիրն ունեն Վան Գոգի նկարների երկու ցիկլերը: Դրանից մեկը ստեղծվել է 1887–ին Փարիզում: Այնտեղ պատկերված են հորիզոնական դիրքով դրված ծաղիկներ։ Երկրորդ շարքը ստեղծվել է մեկ տարի հետո։ Այն պատկերում է արևածաղիկների փունջ՝ դրված ծաղկամանի մեջ։ Այս վերջին շարքի նկարներից մեկը՝ «Նատյուրմորտ. 15 արևածաղիկներով ծաղկամանը», ամենաթանկը գնահատվեց: Լոնդոնյան Christie’s աճուրդում այն վաճառվեց 39,921,750 դոլարով:


