Կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով. ՄԻՊ

Կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով. ՄԻՊ

490

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միանում է գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան.
《Համաձայն ենք ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, որ անթույլատրելի է էթնիկ պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը և որ դա խաթարում է մարդու իրավունքների ու ազատությունների հիմքերը, կարող է հանգեցնել զանգվածային խախտումների և անվերականգնելի կորուստների: Կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով》,-գրել է Արման Թաթոյանը։

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1459781837542609
Կիսվել