ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՏԵՏԱՏԵՏ»

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` «ՏԵՏԱՏԵՏ»

2189

Դեկտեմբերի 16-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մուլտիմեդիա լաբորատորիայի հեռուստաստուդիայում հեռավար ուսուցման դասը վարում էր ամերիկահայ անվանի լրագրող, Պուլիցերյան եռակի մրցանակակիր Ստեփան (Սթիվ) Քյուրքչյանը:

«Բոստոն Գլոբ» թերթի թղթակից Ս. Քյուրքչյանը լրագրությունն իր կոչումն է համարում: Չորս տասնամյակից ավելի այս ասպարեզում հայտնի և ընթերցողի կողմից միշտ սպասված Ս. Քյուրքչյանը թանկ է համարում լրագրողի ստորագրության պատիվը:

Բոստոն-Երևան «հեռուստակամրջի» նախաձեռնությունը «Արփա» հիմնադրամինն էր, իսկ նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին պարոն Հակոբ Փանոսյանի ջանքերի շնորհիվ:

Հեռավար ուսուցման առաջին և փորձնական դասին մասնակցում էին ֆակուլտետի դասախոսները և ուսանողները: Քննարկվող հարցերի շրջանակը ընդգրկուն էր` տվյալների հավաքումից, համադրումից մինչև հետաքննական լրագրության գաղտնիքներ:

Ս. Քյուրքչյանը պատմեց նաև իր մասին, լրագրության ոլորտում անցած ճանապարհի և ձեռքբերումների մասին: Վերջում պայմանավորվեցին` հաջորդ հանդիպումը կլինի «տետատետ»` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում 2017թ ապրիլին:


Կիսվել