ԵԱՀԿ-ի կայքում Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկի անունից տեղադրվել է Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հայտարարություն։ Համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հուլիսի 16-ից հաստատված հարաբերական կայունությունը, և կոչ արել օգտվել ռազմական ակտիվության թուլացումից՝ նախապատրաստվելով լուրջ առարկայական բանակցություններին հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար:
« Այս բարդ շրջանում սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև սպառնալիքներից կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքներից խուսափելը ծայրահեղ կարևոր է»,-ասվել է հայտարարության մեջ:
Նրանք նշել են, որ վերջին հրապարակային հայտարարությունները, որոնցով քննադատության են ենթարկվում համանախագահ երկրների համատեղ ջանքերը կամ փորձ է արվում միակողմանի կերպով նոր «պայմաններ»ոփոխել կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերականգնմանը: «Համանախագահները հաստատում են, որ ամուր, խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է առավելապաշտական դիրքորոշումից զերծ մնալու, հրադադարը խստորեն պահպանելու և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից խուսափելու մեջ»,- ասված է հայտարարությունում:
տուն Հոդված ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին և Ադրբեջանին կոչ արել օգտվել ռազմական ակտիվության թուլացումից՝...