«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Տավուշում հուլիսի 14-ին հակառակորդի կրակից ծանր վիրավորված և հուլիսի 22-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանի հուղարկավորությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան սպաներ, զինծառայողի հարազատները, քաղաքացիներ:
19-ամյա Արթուր Մուրադյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: