Նենսի Փելոսին դատապարտել է հայկական դպրոցի նկատմամբ կատարված վանդալիզմը

Նենսի Փելոսին դատապարտել է հայկական դպրոցի նկատմամբ կատարված վանդալիզմը

795

Twitter-ի իր էջում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի դեմ վանդալիզմը։ Նա տեղի ունեցածը «խայտառակություն» է անվանել։
«Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դիմակայել ատելությանը, որտեղ էլ այն դրսևորվի։ KZV հայկական դպրոցը Սան Ֆրանցիսկոյում մեր ընտանիքի մի մասն է: Համայնքի և ուսման վայրի հանդեպ ատելության դրսևորումը խայտառակություն է», – ընդգծել է Փելոսին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանամետ և թրքամետ խուլիգանները հարձակվել են Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգային վարժարանի վրա և դրան կից գտնվող Հայ կենդրոնի վրա՝ հայհոյանքներ գրելով և Ադրբեջանի դրոշը նկարելով պատերի վրա:

Կիսվել