Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 321 նոր դեպք, մահացել է 5 մարդ, ապաքինվել է 235-ը։ Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 37317 է, որոնցից 9914-ը՝ վարակակիր, կա 705 մահացած և 26478 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 157152 թեստավորում։Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը` 104, 273, 439, 469, 451, 383, 321։ Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 220 մարդ։