Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 26-ին, Ժնևի Հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալջանյանի կողից մատուցվեց Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան հատուկ պաշտոն՝ ի հիշատակ վերջին օրերին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանները պաշտպանելիս զոհված հայ զինվորականների:
Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը: