ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան...

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

619

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:
«Դավիթ Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները, բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման»,- նշված է գրառման մեջ։

Կիսվել