ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ՀԱԳԵՑԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ՀԱԳԵՑԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2873

Նորագույն տեղեկատվական-տեխնոլոգիական միջոցներն այսօր մեծապես կիրառելի են ոչ միայն մեր առօրյայում, այլև դրանք արդեն կարևոր մաս են կազմում մշակութային, կրթական, գիտական կյանքում: Շատ թանգարանների մարքեթինգային և PR պասխանատուներից փորձեք ճշտել, թե որոնք են այցելու գրավելու լավագույն միջոցները. Պատասխանի ցանկը անկասկած գլխավորելու է մուլտիմեդիա, տեխնոլոգիական միջոցները:

Նախ փորձենք հասկանալ ինչ առավելություններ են տալիս այս մեթոդները, և առհասարակ ինչ կա թանգարանային «շուկայում»:

1) Կրկնակի տպավորիչ են դարձնում ցուցանմուշը:

Որպես օրինակ արժե անդրադառնալ «Corpus»  ցուցասրահին: Հոլանդիայում ընդամենը հինգ տարի առաջ բացվեց մարդկային մարմնի թանգարանը, որի ճարտարապետական լուծումների համար անգամ նյութ է ծառայել մարդու մարմինը: Մեկ ժամվա ընթացքում այցելուն հնարավորություն ունի` բառիս բուն իմաստով անցնելու կենսաբանության դասընթաց: Այստեղ բոլոր դետալներով ներկայացնված են մարդկային օրգանիզմում ընթացող գրեթե բոլոր գործընթացները` մազերի աճից, ուղեղի աշխատանքից մինչև բեղմնավորում:

Մեկ այլ, մասնավորեցված օրինակ է Եկատերիբուրգի պատմությքան թանգարանը: Այստեղ այցելուները հնարավորություն ունեն թերթելու  ինտերակտիվ գիրքը`«կենդանի» էջերով:

2)  Թանգարանը ներկայանալիություն և PR: Ներկայացնել նմուշներ, որոնք ունեն չափսի կամ արխիվացման խնդիր:

Շանհայի գիտության և տեխնոլոգիայի թանգարանը արդեն գործում է տասը տարի: Թեմատիկան հետևյալն է` բնություն և շրջակա միջավայր, մարդկության տեխնոլոգիական ձեռքբերումները և ապագա: Մտնելով ներս` պարտաստ եղեք ռոբոտ դաշնակահարի հետ հանդիպմանը և կինոթատրոնում պտտվող բազկաթոռներին: Առանձնակի ուշադրության է արժանի «Կենդանիների աշխարհում» սրահը, որտեղ ցուցանմուշներին բավականին դժվար է տարբերել իրական կենդանիներից. նրանք վազում են, ձայներ արձակում:

3) Այցելուների հետ հաղորդակցության հնարավորություն, թիրախային լսարանի ընտրություն:

Օրինակ Առաջին համաշխարհային պատերազմի թանգարանում գործում են հետևյալ մեթոդները` հենց սկսզբում այցելուին տրվում է թևնոց, որով`

  1. Մուտք և ելք
  2. Ակտիվանում են կիոքսները
  3. Ամբողջական ինֆորմացիան ուղարկվում է այցելուի էլեկտրոնային հասցեին

Թանգարանն էլ իր հերթին ստանում է այցելուների մասին տեղեկատվություն և կարողանում է ապահովել հետադարձ կապը:  Իսկ Բրյուսելի Parlamentarium կենտրոնը ամբողջությամբ կառուցված է էկրաններով, կիոքսերով և աուդիոգիդերով, որոնք ունեն երկու ռեժիմ`մեծերի և փոքրերի համար

4) Հնարավորություն տալ այցելուին`անձնական փորձով սովորել

«Նեմո» գիտական կնտրոնը Ամստերդամում կառուցվել է խորտակվող նավի օրինակով: Այդ դեպքում ևս առնչվում ենք նորագույն տեխնոլոգիական միջոցների առկայությանը: Այստեղ կարելի է փարձարկել մի շարք քիմիական ռեակցիաներ, հայտնվել մեկ մեծ փրփուրի մեջ և իմանալ այլ շատ փաստեր մեզ շրջապատող աշխարհի մասին:

Իսկ հարուստ պատմամշակութային արժեքներով թանգարաններում  մուլտիմեդիա համակարգերի կաիքը զգացվում է մասնավորապես, եթե անհրաժեշտ է հավելյալ ինֆորմացիա փոխանցել ցուցանմուշի մասին: Շատ թանգարաններում այսօր այս խնդիրը լուծվում է հեռախոսի հավելվածի միջոցով, որոշները ուղղակի առանձնացրել են սենյակ, որը հագեցած է սենսորային էկրաններով և ականջակալներով: Այս ամենը կատարվում է նաև տեսամեփերի, համկարգչային ցուցափեղկերի և այլ տեխնոլոգիաների միջոցով:

Նմանօրինակ կիրառումներ կարելի է հանդիպել նաև հայաստանյան թանգարաններում: Օրինակ Գրականության և արվեստի թանգարանում այցելուն հնարավորություն ունի մոնիտորի միջոցով ծանոթանալ իր նախտընտրած հայկական երաժշտական գործիքին, դրա պատմությանը, կարող է լսել կատարում և տեղեկանալ կիրառման մեթոդների մասին: Մեկ այլ սրահում սենսորային շփման միջոցեվ նա հնարավորություն ունի լսել Փափազյանի ընթերցումները և այդ ամենը կառավարել ինքնուրույն, կամ հնաոճ հեռախոսի օգնությամբ կարող է է լսել «Անուշ»-ից հատվածներ:

Այնուամենայնիվ նկատենք, որ մուլտիմեդիան միայն էկրանը չէ, այլ բազմաթիվ գունավոր դետալներ, սարքավորումներ, որոնք ոչ միայն առկայությունն է կարևոր, այլև խելամիտ կիրառումը:

Ինտերակտիվ մեթոդներով թանգարանի հագեցումը ընդհանուր պատկերի  միայն մի մասն է: Կարևոր է մյուս դետալների  ներդաշնակ համադրությունը,`մուլտիմեդիա, ինտերակտիվ, լուս, ձայն , ինֆոգրաֆիկա, ինտերիեր և այլն:

 

Անուշ Խուդոյան

3-րդ կուրս

Կիսվել