ՀՀ ՊՆ մամուլի խոանակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:
Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ:
Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ:
Բարձրունի, Անգեղակոթ ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 12 անգամ»: