Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում վարչապես Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքը գիտի, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ակնկալում են , որ օդային տրանսպորտի արագ վերաբացում կլինի հատկապես օգոստոս ամսին՝ տուրիստական հանգստյան սեզոնի պիկին։
«Սա հնարավորություն է մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր ունեն մտադրություն և ֆինանսական միջոցներ, արձակուրդը անցկացնել ՀՀ-ում ։ Եվ սա շատ լավ առիթ է , որպեսզի ներքին տուրիզմ զարգացնենք, և համոզված եմ, որ մեր շատ հայրենակիցներ ՀՀ-ի բազմաթիվ տեսարժան վայրերում չեն եղել, և մեր կոչն է, որպեսզի նաև, կախված իրավիճակից, այս ճգնաժամը օգտագործենք որպես հնարավորություն՝ մեր հայրենիքը ավելի լավ ճանաչելու համար։ Իհարկե բոլոր հյուրանոցների և սննդի կետերի նկատմամբ տեսչական շատ խիստ հսկողություն է սահմանվելու, որպեսզի նրանք իրենց գործունեությունը կազմակերպեն ըստ պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնների»,- ասել է վարչապետը։
տուն Հոդված Մեր կոչն է, որպեսզի այս ճգնաժամը օգտագործենք որպես հնարավորություն՝ մեր հայրենիքը ավելի...