Բերդում «Թումո» շարժական կենտրոն կկառուցվի

Բերդում «Թումո» շարժական կենտրոն կկառուցվի

569

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հողամաս հետ վերցնել Բերդի ավագ դպրոցից ու անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան կրթական հիմնադրամին»՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ սա շատ կարևոր նախագիծ է, որը Թումոն գործարկել է նախորդ տարի։
«Այս նախագծի շրջանակներում շարժական այս կենտրոնների միջոցով Թումոն իրականացնելու է դասընթացների այն մի հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում։ Բացի դա, մեր նախարարության հետ նախնական քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք, որ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու համար։ Սա առաջինն է նման պրոյեկտի մեջ, բայց Թումոն նախատեսում է, որ դրանք տարբեր մարզերում իրականացվելու են։ Շարժական են, և մեկ վայրում արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել նաև այլ համայնքներ»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության բոլոր ռազմավարությունների հիմքում կա մի կարևոր բաղադրիչ՝ կրթականը։
«Եվ իմ համոզմունքն այն է , որ ցանկացած ռազմավարության մեջ, այնտեղ, որտեղ չկա կրթական կոմպոնենտ, այդ ռազմավարությունների մեջ մենք չենք կարող հաջողել։ Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը։

Կիսվել