ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը

532

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ:
Կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:


Գնահատումը պետք է ներառի.
1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում:
2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը:
3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա:
4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:

Կիսվել