Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմական այս դրաման կհայտնվի Netflix-ի ֆիլմադարանում: Երկար ժամանակ է, ինչ ֆիլմի մասին ոչինչ չէր խոսվում, սակայն այսօր հայտնի է դառնում, որ օգոստոսի 8-ից «Խոստումը» ֆիլմը կդառնա ավելի հասանելի:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին:
Ցուցադրվել է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այն ներկայացնում է սիրային եռանկյունի Կոստանդնուպոլիս մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:
Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ: