Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ծանր հիվանդ է

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը ծանր հիվանդ է

458

Passauer Neue Presse-ը հայտնում է, որ 93-ամյա Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հիվանդացել է այս տարվա հունիսին Գերմանիա այցելելուց հետո: Նրա վիճակը ծանր է։
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են դեմքի մաշկային բորբոքում. նա շատ թույլ է:
Ըստ հրապարակման՝ Բենեդիկտոս 16-րդն արդեն պատրաստել է հոգևոր կտակ, որը կհրապարակվի նրա մահից հետո: Նա ցանկանում է թաղվել Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի նախկին գերեզմանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում:

Կիսվել