Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և պաշտոնեական...

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր․ԱԱԾ

557

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր։

«Գանձակ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնող իրավասու անձի գործողությունների արդյունքում 2006 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետական բյուջեից ելքագրվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 114.699.324 ՀՀ դրամ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել