Մաշտոցի պուրակում շինաշխատանքները դադարեցված են. Հայկ Մարության

Մաշտոցի պուրակում շինաշխատանքները դադարեցված են. Հայկ Մարության

600

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր ասուլիսի ընթացքում նշել է, որ Մաշտոցի պուրակում շինաշխատանքներն արդեն դադարեցված են։ Նա ասել է նաև, որ կարող է շինթույլտվության չեղարկում լինել։ Քաղաքապետի խոսքով՝ շատ հաճախ շինթույլտվություն ունեցող կազմակերպությունները սկսում են շեղվել իրենց շինթույլտվությունից և նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ։
«Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե որ շինությունն է և ում կուսակցությանն է պատկանում։ Ինձ համար կա օրենք, կա քաղաքի շահ։ Շատ հստակ հանձնարարական կա բոլոր այդ ծառայություներին, եթե որևէ մեկը դուրս է գալիս օրենքի սահմաններից, ապա մեր ունեցած լիազորությունների սահմանում պետք է պատժել»,-ասել է քաղաքապետը։

Կիսվել