3 հայ զոհ և շուրջ 100 վիրավոր Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով....

3 հայ զոհ և շուրջ 100 վիրավոր Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով. Աննա Նաղդալյան

512

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։
Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»։

Կիսվել