Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ

484

Վարչապետ Նիկոլ Փաշինայանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ.

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զորակցություն եւ ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի եւ զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին: Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում եւ գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը ըստ անհրաժեշտության կկայացնի որոշումներ»,- գրել է Փաշինյանը:

Կիսվել