Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով կերկարացվի. Տիգրան Ավինյան

Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով կերկարացվի. Տիգրան Ավինյան

631

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօրվա բրիֆինգի ժամանակ ասել է, որ արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով կերկարացվի, սակայն էական փոփոխություններ են լինելու ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված։
«Հավանաբար, սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որից հետո ԱԺ-ում կքննարկենք արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքներում փոփոխությունների իրականացման հարցը»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Նա նաև նշել է, որ վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների հարցերը՝ կախված համաճարակային իրավիճակից։ Ոլորտային վերաբացումների վերաբերյալ որոշումը կլինի օգոստոսի 12-ին։
«Պարետատունը մոդելներ է մշակել հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու համար: Այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը, մինչեւ օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացնենք»,- ասել է պարետը։

Կիսվել