ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ.
«Օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ: Դիմակը կանոնավոր կրելու շնորհիվ է նաև, որ այս ամիսների ընթացքում ես չեմ վարակվել և ամենակարևորը` չեմ վարակել իմ շրջապատին:
Իհարկե չենք մոռանում նաև մյուս կարևոր կանոնները` հաճախակի լվանում ենք ձեռքերը, պահում ենք սոցիալական հեռավորություն»: