«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը թողնում է պաշտոնը

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը թողնում է պաշտոնը

491

Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։
«Մհեր Դավիդյանցը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, և նա ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
Պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար եւ հատկապես այն ահռելի աշխատանքի համար, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID- 19-ի համավարակի շրջանում»,-ասված է «Նորք» հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվել