Հայկական ստարտափը կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ, որի...

Հայկական ստարտափը կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը

476

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ։Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:
Հետագա հաջողություններ եմ մաղթում SuperAnnotate-ի թիմին: Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է»,-գրել է փոխվարչապետը:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2542159226088482
Կիսվել