Մի քանի օր շարունակ Ամուլսարի պահապանները պահանջում էին ապամոնտաժել «Լիդիան Արմենիա» ընկերության վագոն-տնակները: Այսօր Ամուլսարի տարածքից ընկերության կողմից տեղադրված վագոն-տնակները վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեցին։
Այդ գործողություններին արձագանքել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենը և նշել, որ վագոն-տնակներն օրինական էին տեղադրվել, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի է առանց ընկերության համաձայնության։