ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից հայտնում են.
« Չինարի գյուղը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ամենաթեժ կետում է. անմիջապես գյուղի հարևանությամբ ադրբեջանական ռազմական դիրքերն են:
Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո՝ գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է:
Չինարին անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների կիզակետում էր և ենթարկվել էր հրետակոծության հակառակորդի կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ: