Զվարթնոց օդանավակայանում նախապատրասվում է ՀՀ֊ից Լիբանան մարդասիրական օգնության առաջին ավիաչվերթը: Լիբանան հումանիտար օգնության առաջին թռիչքը այսօր ժամը 21:00-ին է, որով կուղարկվի մոտ 12 տոննա դեղորայք։Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս կմեկնի Բեյրութ տեղում հայ համայնքի իրական կարիքներն ուսումնասիրելու համար: Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: