Հակավիրուսային ջինս. նոր թրենդ համացանցում

Հակավիրուսային ջինս. նոր թրենդ համացանցում

1054

Երկու էկո ապրանքանիշներ՝ Warp+Weft և DL196-ն, միացրել են ուժերն ու պայմանագիր կնքել շվեյցարական տեքստիլ նորարարների HeiQ կազմակերպության հետ՝ միտում ունենալով ստեղծել դինիմե (ջինսե) կտոր, ​​որը պաշտպանում է կորոնավիրուսից:

Բնութագրությունը հասանալի չէ

Տաբատի հակավիրուսային տեխնոլոգիան իրենից ներկայացնում է ինքնահալող և մանրէաբանական դիմացկուն մակերես:

Բնութագրությունը հասանալի չէ

Այդպիսի դենիմե կտոր ստանալու համար կազմության մեջ ավելացնում են Viroblock-ի հեղուկ`դրանով իսկ խոչընդոտելով մանրէների և վիրուսների աճը և կայունությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Արտադրության ընթացքում ավելացվում է նաև պոլիէթիլենյաին հեղուկ, որը սպանում է COVID-19- ի 99.9% -ը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ապացուցված է, որ կորոնավիրուսի հարուցիչը գործվածքների վրա սենյակային ջերմաստիճանում կարող է գոյատևել մինչև երկու օր, բայց Viroblock-ն այն սպանում է ջինսին դիպչելուց հետո կես ժամվա ընթացքում:

Բնութագրությունը հասանալի չէ

Այս դեպքում՝ հակավիրուսային այս նյութն իր ազդեցությունը պահում է մինչև 30 լվացում: 

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր առաքելությունը, որպես ջինսի պրեմիում ապրանքանիշ, մոլորակի և մարդկանց համար անվտանգ ապրանքներ ստեղծելն է»,- ասվում է Warp+Weft և DL1961-ի համատեղ հայտարարության մեջ:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրանց խոսքով՝ քանի որ անվտանգությունն այսօր գերակա խնդիր է սպառողների համար, ուզում են ավելի ակտիվ լինել օգնելու հարցում: Ասում են՝ իրենց ջինսերը նախատեսված են պաշտպանված և հարմարավետ զգալու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք հասկանում ենք, որ այսօր մարդկանց հարկավոր է քիչ հագուստ, սակայն ավելի ֆունկցիոնալ և որակյալ: Տաբատները ֆունկցիոնալ են`ջրակայուն, վիրուսապաշտպան»,- ասված է Warp+Weft և DL1961-ի համատեղ հայտարարության մեջ:

Հեղինակ՝ Արուս Միրզոյան

Կիսվել