Белорусский портал TUT.BY-ի փոխանցմամբ՝ Բելառուսում ցույցերի ժամանակ առաջին զոհն է գրանցվել: Մինսկում մեքենան մխրճվել է բազմության մեջ: Զոհը երիտասարդ Եվգենի Զաիչկինն է:
Երիտասարդին հարվածելուց հետո մեքենան չի արգելակել: Ցուցարարները երիտասարդին դուրս են բերել երթևեկելի մասից:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ևս 4 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բելառուսում բողոքի ցույցեր են՝ կապված ընտրությունների նախնական արդյունքների հետ: