Օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովության վարչության նախկին պետ գեներալ֊լեյտենանտ Մամմադով Ֆուադ Նադիր օղլուն (Məmmədov Fuad Nadir oğlu) մահացել է սրտի անբավարարությունից։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Մամմադովն այս պաշտոնը զբաղեցնում էր 2015թ-ից մինչև 2020թ. հուլիսի 8-ը։ Այժմ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ֊լեյտենանտ Նիզամով Օսման Ռամազան օղլուն (Osmanov Nizam Ramazan oğlu)։
Չնայած պաշտոնից ազատմանն, այնուամենայնիվ, քանի որ տեղեկություն չկա այն մասին, որ Մամմեդով Ֆուադն անցել է զինվորական թոշակի, նրան համարում ենք Ադրբեջանի ԶՈւ կորուստ։
Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ գեներալ֊լեյտենանտի մահվան մասին, որը, սակայն, զորացրված էր և չի հաշվվում որպես կորուստ