ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում դասերը կվերսկսվեն՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:
Իսկ բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: