ԱՀԿ-ն հույսի նշույլներ է տեսնում Covid-19-ի դեմ պայքարի հարցում

ԱՀԿ-ն հույսի նշույլներ է տեսնում Covid-19-ի դեմ պայքարի հարցում

476

Չնայած այն բանին, որ աշխարհում հաշվում Է կորոնավիրուսով վարակման շուրջ քսան միլիոն դեպք, իսկ մահերի թվաքանակը մոտենում Է 750 հազարին, COVID-19-ի համավարակի դեմ պայքարում առկա են հուսո նշույլներ: Այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Ձեզնից շատերն այժմ սգում են: Սա ծանր պահ Է աշխարհի համար:Բայց ես ցանկանում եմ հստակություն մտցնել. առկա են հույսի կանաչ ծիլերը, եւ, անկախ այն բանից, թե որտեղ Է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չԷ ետ շրջել COVID-19-ի բռնկումը»,-նրա խոսքը մեջբերում Է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

Գեբրեյեսուսը կոչ Է արել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիան, Ռուանդան եւ Կարբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի պետություններ, որոնց հաջողվել Է կանխել վիրուսի տարածումը վաղ փուլում:
«Նոր Զելանդիան համաշխարհային օրինակ Է այն բանի, թե ինչպես Է հարկավոր պայքարել կորոնավիրուսի դեմ»,-ընդգծել Է նա:

ԱՀԿ-ի ղեկավարը հորդորել Է աշխարհի բոլոր ղեկավարներին՝ գործել, իսկ քաղաքացիներին՝ պահպանել նոր սահմանափակիչ միջոցառումները:
«Իմ կոչը պարզ Է բյուրեղի նման. ճնշել, ճնշել եւ մեկ անգամ եւս ճնշել վիրուսը»,-եզրափակել Է Գեբրեյեսուսը:

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Էր, որ ներկայում իդեալական միջոց գոյություն չունի կորոնավիրուսի դեմ եւ, հնարավոր Է, այն երբեք չհայտնվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել