Ռուսաստանի պատվաստանյութը մինչև երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից

Ռուսաստանի պատվաստանյութը մինչև երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից

473

Ռուսաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում Է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչև երկու տարի կտևի:

«Պատվաստանյութի ներմուծման կրկնակի սխեման թույլ Է տալիս երկարատեւ իմունիտետ ձեւավորել: Վեկտորային պատվաստանյութերի կիրառման փորձը (կրկնակի սխեմայի ներմուծման դեպքում) ցույց Է տալիս, որ իմունիտետը պահպանվում Է մինչեւ երկու տարի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում Է, որ օգոստոսի 11-ին գրանցված պատրաստուկը՝ Գամ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ-ը, վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութ Է՝ մարդու ադենովիրուսի հիման վրա:

«Պատվաստանյութն անվտանգության եւ արդյունավետության բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցել Է կենդանիների մի քանի տեսակների (կրծողների եւ պրիմատների) վրա, ավելի ուշ պատվաստանյութը փորձարկվել Է կամավորների երկու խմբի (յուրաքանչյուրը՝ 38-ական մարդ) վրա: Պատվաստանյութը չի պարունակում COVID-19-ի վիրուսի բաղադրիչներ»,-պարզաբանվում Է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 11-ին ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին:
«Որքան ինձ հայտնի Է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել Է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել Է նախագահը: 

Պատրաստուկն արտադրվելու Է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:

Կիսվել