Թուրքիայի Իգդիր քաղաքի երկրաշարժը Հայաստանում զգացվել է 4 բալ ուժգնությամբ

Թուրքիայի Իգդիր քաղաքի երկրաշարժը Հայաստանում զգացվել է 4 բալ ուժգնությամբ

612

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ
օգոստոսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին, Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանի Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

«Երկրաշարժ Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելքՕգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ»,- ասված է ԱԻՆ-ի հայտարարության մեջ։

Կիսվել