Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ

Թրամփը Նուբար Աֆեյանի Moderna-ից կգնի 100 միլիոն նմուշ պատվաստանյութ

484

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը Moderna ընկերության հետ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն նմուշ ձեռք բերելու մասին:

CNBC-ն հաղորդում է, որ Moderna-ն իր հերթին հայտնել է, որ գործարքի գինը կկազմի 1.53 մլրդ դոլար: Գործարքը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռք բերել եւս 400 միլիոն նմուշ:

2020թ. հուլիսի վերջին Moderna ընկերությունը, որի համահիմնադիրը եւ գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն է, հայտնել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլի մեկնարկի մասին: Այդ փուլում նախատեսվում է ներգրավել 30 հազար կամավոր։

Կիսվել